Մեծ կսկիծով մամուլից իմացանք այն ողբերգական լուրը, որ պատահել է անցնող առաւօտեան ժամը 08:50-ին, երբ «Ասեման» աւիաընկերութեան Թեհրան-Եասուջ չւերթն իրականացնող ինքնաթիռը կործանւել է Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանը լքելուց 50 րոպէ անց:

Թէեւ ինքնաթիռն անակնկալ ու անսպասելիօրէն անհետացել է ռադարների տեսադաշտից, սակայն նա երբեք չի կորցւելու մեր սրտի, մտքի ու յիշողութեան դաշտից: 

Արդ, յանուն Սպահանի հայոց թեմի, մեր սրտագին վշտակցութիւններն ու ցաւակցութիւններն ենք յայտնում մեր սիրելի Իրանի հոգեւոր առաջնորդ այաթ. Խամենէիին, ինչպէս նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ՝ դոկտ. Հասան Ռոհանիին, մաղթելով որ նմանօրինակ արկածներ անկրկնելի կը դառնան այս օրհնեալ երկրում: 

Աղօթում ենք զոհերի հոգիների խաղաղութեան համար եւ մխիթարութիւն աղերսում Աստծուց՝ նրանց հարազատների համար:

 

ՍԻՓԱՆ Ծ. ՎՐԴ. ՔԷՉԷՃԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ