Երկուշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 12-ի առաւօտեան ժամը 9:00-ից՝ Շահինշահրի «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի տեսչութեան եւ ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ նշւեց Բուն Բարեկենդանը՝ ծնողների ներկայութեամբ:
Սաներն իրենց գունագեղ զգեստեներով առաւել փայլ էին հաղորդել կազմակերպւած տօնին:
Տօնականօրէն զարդարւած դպրոցի սրահում՝ սաները ուրախ արտասանեցին, երգեցին ու պարեցին՝ աշխոյժ ծաղրածուների ընկերակցութեամբ:
Խնջոյքի ընթացքում, բոլոր ներկաները վայելեցին օրւայ առիթով կազմակերպւած համեստ հիւրասիրութիւնը:
Խրախճանքի աւարտին ծնողական խորհրդի ձեռամբ փաթեթաւորւած մրգերը նւիրւեցին սաներին:
Շահինշահրի Հայ Համայնքի Վարչութեան Թղթակից՝ Վ. Յարութիւնեան
Լուսանկարիչ՝ Գ. Խաչատրեան