Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան նախաձեռնութեամբ ամենամեայ կարգով կազմակերպւող ձեռարւեստի ամառային ցուցահանդէս-վաճառքի մեկնարկը տրւեց չորեքշաբթի՝ օգոստոսի 10-ի առաւօտեան« Ս. Ամենափրկիչ Վանքի ցուցասրահում: Բարեգործական նպատակներով իրականացւող սոյն ծրագրի բացումը կատարւեց Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի ձեռամբ, ով յաջողութիւն մաղթելով կազմակերպիչներին եւ ուժ ու կորով ցանկանալով աշխատանքում դերակատար բոլոր անձանց, ներկաներին հրաւիրեց միասնական «Տէրունական աղօթք» բարձրացնել առ Աստւած: 

Վաճառքի աշխատանքը շարունակւելու է յառաջիկայ օրերի ընթացքում եւ հասոյթը ծառայեցւելու է բարեգործական նպատակներով աշխատանքներին: Սոյն ծրագիրը լաւագոյն առիթն է՝ Սբ. Ամենափրկիչ Վանք այցելող պարսիկ եւ օտարերկրացի զբօսաշրջիկներին համայնքի հայուհիների նրբաճաշակ ձեռքի աշխատանքներին ծանօթացնելու համար:

 

Թղթակից` Նոր Ջուղա