Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Մշակութային միաւորի պատւիրակութիւնը, այսօր՝ յունիսի 21-ի առաւօտեան մեկնեց Հայաստան՝ մասնակցելու յունիսի 22-ից մեկնարկւող «Իմ Հայաստան» համահայկական փառատօնին: Պատւիրակութեան անդամների ընդհանուր թիւը 12-է, որին մաս են կազմում՝ «Կռունկ» պատանեկան խումբը, մշակութային միաւորի վարչութեան ներկայացուցիչներ՝ Քարմէն Ղեւեանը, Նայիրի Այվազեանը, միաւորի «Կռունկ» պարախմբի ղեկավար եւ պարերի բեմադրիչ՝ Նունէ Մկրտչեանը եւ փորձավար Քրիստինէ Յակոբեանը: Փառատօնի բացման հանդիսութեան ընթացքում խումբը հանդէս կը գայ Ս. Նովայի «Նազանի» երգի ներքոյ, իսկ փառատօնի ընթացքում կը ներկայացնի՝ Անուշ եւ Ինգա Արշակեանների «Մենք ենք ու սարերը մեր», գուսան Շերամի «Շորորա», Ս. Նովայի «Նազանի», Խաչատուր Աւետիսեանի «Էրզրումի շորոր» եւ ժողովրդական «Վերվերի» խմբային պարերն ու մենապարերը:
Նշելի է, որ պատւիրակութիւնը մեկնելուց առաջ ստացաւ Տ. Խաչատուր քհնյ. Զարքարեանի օրհնութիւնը: Վերջում պահպանիչ աղօթքով նրանց բարի երթ մաղթեց Քհնյ. Հայրը: Բարի երթ մաղթելու համար ներկայ էին նաեւ միութեանս Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչներն ու ծնողները: