ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ԴՊՐՈՑԻ 2015-16 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՒԱՐՏ
Չորեքշաբթի՝ մայիսի 11-ի յետմիջօրէի ժամը 6:00-ին, տեղի ունեցաւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նոր Ջուղայի Կիրակնօրեայ դպրոցի 2015-16 ուսումնական տարեշրջանի փակման պահը: Կիրակնօրեայ դպրոց այցելեց Սպահանի Հայոց Թեմի թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն Արք. Չարեանը, ում ընկերակցում էր Կրօնական Խորհրդի ատենապետ պրն. Վարուժ Մովսիսեանը:
Թեմակալ առաջնորդի ձեռամբ վկայագրեր ստացան Կիրակնօրեայ դպրոցի սաները, ապա հաւաքական լուսանկարւեցին:
***
ԿՐՕՆԱԿԱՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՐՔԻ ԵՒ ԻՐԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ
Հինգշաբթի եւ ուրբաթ՝ մայիսի 12 եւ 13-ին, Սպահանի հայոց թեմի Քրիստոնէական Դաստիարակութեան խորհրդի կազմակերպութեամբ, Ն. Ջ. Կիրակնօրեայ դպրոցում տեղի ունեցաւ կրօնական-եկեղեցական գրքերի եւ իրերի երկօրեայ ցուցահանդէս-վաճառք:
Ցուցահանդէսի բացումը կատարւեց հինգշաբթի առաւօտեան ժամը 10:00-ին, թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն արք. Չարեանի ձեռամբ: Ներկայ էին Կրօնական եւ Թեմական խորհուրդների ատենապետեր Վարուժ Մովսիսեանը եւ Վրէժ Տէր-Մարտիրոսեանը, քահանայ հայրեր, ազգային մարմինների եւ հայոց դպրոցների ներկայացուցիչներ ու համայնքի անդամներ:
Բացումից յետոյ, ներկաները դիտեցին սրահում դասաւորւած գրքերն ու իրերը, նաեւ սրահին կից դասարանում Կիրակնօրեայ դպրոցի սաների միջոցով անցնող տարւայ ընթացքում պատրաստւած ձեռքի աշխատանքները, որոնք ներկայացնում էին աշակերտների սովորած կրօնական նիւթերն ու նրանց փոխանցւած գիտելիքները:
Ցուցահանդէսը տեւելով երկու օր եւ ունենալով նկատառելի թւով այցելուներ, աւարտւեց ուրբաթ երեկոյեան ժամը 8-ին:
«Ալիք» Օրաթերթի թղթակից (Նոր Ջուղա)