Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան 20-րդ Պատգամաւորական ժողովը, մասնակցութեամբ՝ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ներկայացուցչի, թեմի Հաշւեքննիչ մարմնի, Կենտրոնական վարչութեան, միաւորների վարչութիւնների ներկայացուցիչների, միաւորների եւ Շահինշահրի մասնաճիւղի՝ Ընդհանուր կամ Ներկայացուցչական ժողովներից ընտրւած պատգամաւորների ու հրաւիրեալների, գումարւեց 2016 թւականի յունւարին՝ մի քանի նիստերի ընթացքում:
Ժողովի բացումից յետոյ, միութեան Կենտրոնական վարչութիւնը ներկայացրեց 2014-2015 թւականների երկամեայ գործունէութեան նիւթա-բարոյական զեկոյցը, ապա ժողովը քննարկելով օրակարգի իւրաքանչիւր կէտը՝ հաստատեց միութեան յառաջիկայ երկամեայ գործունէութեան բանաձեւը:
Վերջում տեղի ունեցաւ միութեան Կենտրոնական վարչութեան ընտրութիւնը եւ կատարւեց պարտականութիւնների բաժանում, ըստ հետեւեալի.
Պրն. Մասիս Մինասեան՝ նախագահ
Պրն. Զարեհ Յովսէփեան՝ փոխ-նախագահ
Տկն. Մանիա Ղուկասեան՝ քարտուղար
Պրն. Ժորժ Ղազարեան՝ գանձապահ
Պրն. Նարբէ Քոչարեան՝ գոյքապահ
Տկն. Լորեթա Դաւթեան՝ խորհրդական
Տկն. Ադրինէ Խաչատրեան՝ խորհրդական: