Շաբաթ, սեպտեմբերի 5-ի երեկոյեան, Շահինշահրի Հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում տեղի ունեցած Կիրակնամուտի ժամերգութեան աւարտին, արժն. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամը՝ ուղղւած հայ ժողովրդին:
Հայոց ցեղասպանութիւնից 100 տարի անց, սոյն պատգամով Վեհափառ Հայրապետը խոր յուզումով եւ անհուն վշտով անդրադառնում էր հայ ժողովրդի թէ' ֆիզիքական եւ թէ' հոգեմտաւոր անփոխարինելի կորուստներին եւ նիւթաբարոյական անդարձ արժէքներին, եւ յորդորելով հայորդիներին «Յիշել, յիշեցնել ու պահանջել...» կարգախօսը՝ պահանջում էր միւռոնաբոյր հողի վրայ կանգնած Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը:
Արարողութեանը ներկայ էին Հայ համայնքի վարչութեան ներկայացուցիչները, դպրաց դասը, եւ հաւատացեալներ: