Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տէր Բաբգէն Արք. Չարեանը, հոգեւորականաց դասը, ազգային մարմինների իշխանութիւնները եւ թեմի ողջ ժողովուրդը, խորը վշտով գուժում է մահը առաւել քան քսան չորս տարիների Սպահանի Հայոց Թեմի նախկին առաջնորդ՝

ԳԵՐՇ. ՏԷՐ ԿՈՐԻՒՆ ԱՐՔ. ՊԱՊԵԱՆԻ

որը տեղի ունեցաւ Հինգշաբթի՝ 21 Մայիս 2015 թւականին, Լիբանանում:

Վերջին օծման եւ թաղման կարգը տեղի կունենայ այսօր՝ Մայիսի 23-ին, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարում:

Այս առիթով Թեմիս Թեմակալ Առաջնորդի գլխաւորութեամբ, Պատգ. Ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ներկայացուցիչները մեկնել են Լիբանան, մասնակցելու վերջին օծման եւ թաղման կարգին:

ՍՊԱՀԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
23 Մայիս 2015