Ն. Ջ. Ս. Ամենափրկիչ Վանքի “Ս. Յովսէփ Արեմաթացի” եկեղեցու 350-ամեակի ծրագրի շրգածում երեքշաբթի՝ 21 հոկտեմբերի առաւօտեան ժամը 9:30-ից, Ն. Ջ. Հայ Մ. Մ. “Արարատ” Միութեան սրահում տեղի ունեցաւ “Ս. Ա. Վանքը աստւածային կրօնների փոխգործակցութեան եւ համակեցութեան խորհրդանիշ” բնաբանով համագումարը, որին նախագահում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը: Համագումարին ներկայ էին Սպահանի քաղաքապետը, պետական այլ բարձրաստիճան պաշտօնեաներ, համալսարանական պատասխանատուներ, Հայաստանից եւ այլ շրջաններից հրաւիրեալ դասախօսներ, համայքային պատասխանատուներ եւ մեծ թւով հիւրեր: 

 

Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան