Ազգային առաջնորդարանի Զբօսաշրջային գրասենեակի եւ Ն. Ջ. Հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցների տեսչութեան համատեղ նախաձեռնութեամբ, սոյն դպրոցների մի խումբ աշակերտներ ու ծնողներ եւ նրանց ընկերակցող պատասխանատուները, մասնակցեցին Թեմական խորհրդի նախաձեռնած՝ «Շրջապտոյտ Նոր Ջուղայում» ծրագրին։
Ուրբաթ՝ նոյեմբերի 1-ի առաւօտեան, այս խմբի անդամները զբօսավար Նորայր Կարապետեանի ուղեկցութեամբ այցելեցին Ս. Ամենափրկիչ վանքի զբօսաշրջային կառոյցներ, «Ս. Բեթղեհէմ» եկեղեցի, Նոր Ջուղայի հին բաղանիք եւ «Ս. Կատարինեան» մենաստան եւ համալրեցին իրենց տեղեկութիւնները այս պատմական կառոյցների վերաբերեալ։
Տեղեկացնում ենք, որ սոյն ծրագրի մասնակիցները, առաջիկայում մասնակցելու են դպրոցների պատասխանատուների կողմից կազմակերպւած «Ջուղայաճանաչութիւն» մրցոյթին։
Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային առաջնորդարանի