Հինգշաբթի եւ ուրբաթ՝ սեպտեմբերի 26-ին եւ 27-ին, Հայոց ազգ. ծերանոցի շրջափակում, նախաձեռնութեամբ Նոր Ջուղայի Հայ Կանանց Գթութեան միութեան վարչութեան եւ կազմակերպութեամբ պատկան յանձնախմբի, տեղի ունեցաւ ուտելիքների վաճառք, որին ընդառաջեցին հայ եւ պարսիկ հայրենակիցները:
Այս միջոցառման ընթացքում վաճառքի էին հանւել հայուհիների ձեռքի պատրաստած՝ թխւածքներ, թթւեղէն, մրգանուշների լայն տեսականի, զարդեղէն եւ այլն:
Կից աշխատում էր ճոխ բուֆէ, ինչի շնորհիւ առաւել ջերմ եւ մտերմիկ մթնոլորտ էր առաջացել ծերանոցի շրջափակում:
Յատկանշական է, որ Ն. Ջ. Հայ Կանանց Գթութեան միութիւնն այս ծրագրից գոյացած եկամուտը ծառայեցնելու է իր բարեսիրական նպատակներին:
Թղթակից (Նոր Ջուղա)