Իրանի ժամանակակից արւեստի թանգարանի տնօրէն Սաիդ Մոհամմադիփանահը իրեն ընկերակցող պատւիրակութեան հետ, օգոստոսի 1–ին այցելեց Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարան։

Այցելութեան ընթացքում նախ Երաժշտական թանգարանի տնօրէն Չոյեա Խաչատրեանը բացատրութեամբ հանդէս եկաւ այս կենտրոնում ցուցադրւած իրերի, ինչպէս նաեւ իրականացւող բազմաթիւ աշխատանքների մասին, ապա երկու թանգարանների տնօրէնների զրոյցը ծաւալեցին յետագայ փոխ-համագործակցութիւնների շուրջ։

Նշելի է նաեւ, որ պրն. Մոհամմադիփանահը մի գիրք է նւիրել Նոր Ջուղայի հայոց Երաժշտական թանգարանի գրադարան-ձայնադարանին։

 

Հանրային Կապ

Սպահանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի