Փերիոյ գաւառի Նամակերտ գիւղի նախկին հիւանդանոցի տարածքը, որն այժմ օգտագործւում է որպէս զբօսավայր, Թեմական խորհրդի որոշումով եւ Կալւածա­տնտեսական մարմնի միջոցով բարեզարդւել եւ օժտւել է նոր յարմարութիւններով։

2023 թւականի սեպտեմբերից սկսած նորոգութիւնների արդիւնքում իրականացւել են հետեւեալ աշխատանքները.

ա. Ամբողջովին նորոգւել են կալւածի էլեկտրական եւ ջրային համակարգերը, ինչպէս նաեւ գազի խողովակաշարի վնասւած բաժինները։

բ. Նորոգւել է մուտքի դուռը։

գ. Յատուկ տարածք է յարմարեցւել մեքենաների կայանման համար։

դ.  Աղիւսապատւել է դէպի շէնք տանող ճանապարհի երկու կողմը։

ե. Լուսաւորւել են մուտքի դռից դէպի շէնք տանող ճանապարհը, ինչպէս նաեւ շէնքի չորս կողմը։

զ. Շէնքի սրահը եւ սենեակները նորոգւել եւ ներկւել են, իսկ յատակը սալիկապատւել է։

է. Սենեակներն օժտւել են առանձին նոր սառնարաններով եւ փայտեայ մահճակալներով։

ը. Շէնքի միջանցքը եւ պատշգամբը օժտւել են ջահերով։

թ. Ընդարձակւել է խոհանոցը եւ յարմարեցւել խոհանոցային նոր կահոյքով, այդ թւում՝ լւացարանով, պահարաններով, գազօջախով, ջրի կաթսայով եւ այլն։

ժ. Սանհանգոյցները առանձնացւել են կանանց եւ տղամարդկանց համար. երկու կողմը յարմարեցւած է լոգարանով եւերկու զուգարան-­լւացարանով։

ժա. Թէ խոհանոցում եւ թէ սանհանգոյցներում տեղադրւել են նոր ծորակներ։ Ամբողջ շէնքի վարդակները (پریز) եւ դռների բռնակները փոխարինւել են նորով։

ժբ. Բակը ասֆալտապատւել եւ բակում տեղադրւել են տաղաւարներ ու կրակատեղեր։  

ժգ. Պահակի սենեակը ամբողջովին նորոգւել է։

ժդ. Շինութեան արտաքին պատերը 1 մետրով երկարացւել են։

ժե. Շրջափակում տեղադրւել են աղբամաններ։

Յատկանշելի է, որ սոյն թւականի յունիսի 20-ին, Թեմական խորհրդի անդամներն այցելելով Նամակերտ, մօտիկից ծանօթացան կատարւած նորոգութիւններին եւ աշխանաքի համալրման համար ներկայացրին առաջարկներ։

 

Հանրային Կապ

Սպահանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի