Սպահանի եւ հարաւային իրանահայութեան յարգելի ժողովուրդ,
Մեկնարկել են Իրանի Իսլ. 12-րդ նստաշրջանի խորհրդարանի աշխատանքները։ Ձեր վստահութեան քւէն ստանալով՝ որպէս Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր որեւէ ջանք չեմ խնայելու այս նոր բնագաւառում լաւագոյնս իրականացնելու համար։
Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալական խօսքերս ուղղել պրն. Ռոբերտ Բեգլարեանին, ով իր պատգամաւորութեան 16 տարիների ընթացքում ջանադիր աշխատեց, ոչ միայն իր ընտրատարածքի ժողովրդի եւ իրանահայ միւս համայնքների անդամների բարօրութեան համար, այլ նաեւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ։ Մաղթում եմ պրն. Բեգլարեանին առողջութիւն եւ նորանոր ձեռքբերումներ կեանքի բոլոր ասպարէզներում։
Գեղարդ Մանսուրեան