Իրանի Իսլ. խորհրդարանի հայ պատգամաւորներ Ռոբերտ Բէգլարեանը եւ Արա Շահվարդեանը հանդիպել են Իրանի էներգետիկայի նախարար եւ Իրան-Հայաստան տնտեսական համագործակցութեան համատեղ յանձնաժողովի նախագահ Ալի Աքբար Մեհրաբեանի հետ` քննարկելու երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցութեան ընդլայնման հարցը:
Իրանի էներգետիկայի նախարարը վճռական էր տրամադրւած երկու երկրների միջեւ տնտեսական յարաբերութիւններն ու փոխգործակցութիւնը խորացնելու, նաեւ օգտւելով եւրասիական տարածաշրջանի քաղաքական աշխարհագրութիւնում Հայաստանի դիրքից ու նրա հնարաւորութիւններից, նպաստելու երկու բարեկամ ու հարեւան երկրների միջեւ տնտեսական համագործակցութեան աճին, աշխատանքային հնարաւորութիւնների եւ ներդրումային ոլորտների բացայայտմանը, ինչպէս նաեւ առեւտրային յարաբերութիւնների զարգացմանը: