Իրանի Իսլամական խորհրդարանում հարաւային իրանահայութեան ներկայացուցիչը կարեւորել է երկու երկրների միջեւ յարաբերութիւնների ընդլայնումը:
Երիտասարդ լրագրողների ակումբին տւած հարցազրոյցում, Ռոբերտ Բէգլերեանն ասել է. «մենք փորձում ենք ամրապնդել Իրան-հայաստան յարաբերութիւնները:
Նա յաւելել է. «խորհրդարանական դիւանագիտութեան միջոցով մենք պէտք է կարողանանք հնարաւորինս արագ օգնել Իրանի եւ Հայաստանի միջեւ յարաբերութիւնների ընդլայնմանը, պայմանագրերի կնքմանը եւ դրանք հնարաւորինս արագ կեանքի կոչելուն:
Բէգլարեանը նշել է. «Հայաստանն Իրանի համար ԵԱՏՄ շուկայ մուտք գործելու հնարաւորութիւն է, եւ մենք փորձում ենք այդ հարցում աջակցել բոլոր համապատասխան կառոյցներին:
Իսլամական խորհրդարանում հարաւային իրանահայութեան ներկայացուցիչը նշել է. «Մենք փորձում ենք տնտեսապէս եւ սոցիալական առումով ամրապնդել Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնների շղթան, քանի որ դա բխելու է տարածաշրջանի երկու երկրների շահերից: