ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի հրամանագրով Արսէն Աւագեանը նշանակւել է Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան. այս մասին հաղորդում է «alikonline.ir»-ը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկութիւնը` համաձայն Սահմանադրութեան 132-րդ յօդւածի 1-ին մասի 2-րդ կէտի, ինչպէս նաեւ «Դիւանագիտական ծառայութեան մասին» օրէնքի 14-րդ յօդւածի 1-ին մասի.
Արսէն Աւագեանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,- ասւում է ՀՀ նախագահի հրամանագրում։
Մինչ այս Արսէն Աւագեանը զբաղեցնում էր ՀՀ արտաքին գործերի նախարարութեան սահմանակից երկրների վարչութեան պետի պաշտօնը։
Աւելի վաղ, Արմէն Սարգսեանի մէկ այլ հրամանագրով, Արտաշէս Թումանեանն ազատւել էր Իրանում ՀՀ դեսպան պաշտօնից։