Մայիսի 2-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպեց ԻԻՀ պաշտպանութեան նախարար Ամիր Հաթամիին: Գրւած է դեսպանութեան ֆէյսբուքեան էջում:
ՀՀ դեսպանը շնորհակալութիւն յայտնեց նախարար Հաթամիին Արցախեան երկրորդ լայնամաս շտաբ պատերազմի ընթացքում եւ դրան յաջորդած ժամանակաշրջանում Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիութեան եւ Հայաստանի տարածքային ամբողջականութեան ապահովման հարցում Իրանի կողմից իրականացւած վճռական քայլերի համար:
Զրուցակիցները քննարկեցին պաշտպանութեան ոլորտում երկկողմ համագործակցութեան արդի խնդիրները, ինչպէս նաեւ տարածաշրջանային անվտանգութեան ապահովմանն առնչւող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցեց նաեւ ԻԻՀ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնաւուրեանը: