ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանն ընդունեց կենցաղային սպասարկման ոլորտի սարքերի արտադրութեան մէջ մասնագիտացած «Radteb Naghsh-e Jahan» ընկերութեան տնօրէն Մեհդի Ղանադնիյային: Այս մասին գրւած է Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքի էջում:
Վերջինս ՀՀ դեսպանին տեղեկացրեց Հայաստանում տնտեսական գործունէութիւն սկսելու իր ծրագրերի մասին:
Դեսպան Թումանեանը ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի առանձնայատկութիւնները, ԵԱՏՄ երկրների հետ առեւտրային գործարքներ իրականացնելու հնարաւորութիւնները:
Ընկերութեան տնօրէն Ղանադնիյեան յայտնեց, որ փետրւար ամսին ձեռնարկութեան պատւիրակութիւնը կը մեկնի Հայաստան` տեղում ծանօթանալու տնտեսական գործունէութեան հնարաւորութիւններին:
ՀՀ դեսպանը պատրաստակամութիւն յայտնեց նախնական փուլում աջակցել անհրաժեշտ տեղեկատւութեան ապահովման հարցում: