ՀՀ պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը յուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանութեան ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հէյաթ Վեջդանին: Այս մասին Yerkir.am-ին յայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից: Այս մասին հաղորդում է «Yerkir.am»-ը:
Անդրադարձ է կատարւել ՀՀ հիւսիսարեւելեան հատւածում վերջին օրերին տեղի ունեցած գործողութիւնների ընթացքում մեծ քանակութեամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին եւ դրանց դէմ պայքարի արդիւնաւէտութեանը:
Հաշւի առնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրները, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնների բնոյթի վերաբերեալ, գնահատւել է դրանց հնարաւոր ազդեցութիւնը տարածաշրջանում կայունութեան ապահովման տեսանկիւնից: