Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը եւ Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանն շնորհաւորական ուղերձ են յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին` Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի կապակցութեամբ:
Շնորհաւորական ուղերձում նախագահ Սարգսեանը կարեւորել է Հայաստանի եւ Իրանի կայուն ու փոխշահաւէտ յարաբերութիւնների պահպանումն ու զարգացումը: Նա համոզմունք է յայտնել, որ դրա համար երկուստեք կը ներդրւեն նորանոր ջանքեր եւ ռեսուրսներ:
Վարչապետ Փաշինեանը եւս իր ուղերձում նշել է. «Մեր ժողովուրդների միջեւ դարաւոր բարեկամութիւնը եւ պատմական աւանդոյթներն ամուր հիմք են հանդիսանում հայ-իրանական յարաբերութիւններին առաւել մեծ թափ հաղորդելու համար՝ որակական նոր մակարդակի վրա բարձրացնելով երկկողմ փոխգործակցութիւնը:
Վարչապետը յոյս է յայտնել, որ մօտ ապագայում Իրան նախատեսւող իր այցի ընթացքում հնարաւորութիւն կը ստեղծւի քննարկել տարբեր բնագաւառներում երկկողմ փոխշահաւէտ համագործակցութեան յետագայ ընդլայնմանը, ինչպէս նաեւ համատեղ նախագծերի իրագործմանը վերաբերող հարցեր: