Աղբիւր՝ www.yerkir.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին Ահւազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական յարձակման հետևանքով մարդկային զոհերի կապակցութեամբ:
Նիկոլ Փաշինեանի հեռագրում, մասնաւորապէս, ասւած է. «Ցաւով տեղեկացայ Իրանի Իսլամական Հանրապետութեան Ահւազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական յարձակման մասին, որը բազմաթիւ զոհերի և վիրաւորների պատճառ դարձաւ:
Նման անմարդկային գործողութիւնները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ուժերը միջազգային այդ չարիքի դէմ պայքարում:
Խստօրէն դատապարտելով կատարւածը` զոհւածների հարազատներին ու մերձաւորներին մաղթում եմ տոկունութիւն և ոգու արիութիւն, իսկ տուժածներին` շուտափոյթ ապաքինում»: