Աղբիւր՝ www.alikonline.ir
«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին շնորհաւորական ուղերձ է յղել Նիկոլ Փաշինեանին՝ ՀՀ-ի վարչապետի պաշտօնում նշանակման կապակցութեամբ:
Շնորհաւորական ուղերձում Ջահանգիրին նշել է, որ երկու պետութիւնների միջեւ յարաբերութիւնները մշտապէս եղել են մտերիմ եւ բարեկամական:
«Ես լիովին համոզւած եմ, որ Ձեր պաշտօնավարման ընթացքում մենք ականատեսը կը լինենք յարաբերութիւնների եւ համագործակցութեան ընդլայնման»,- ասել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալը:
Նա յաջողութիւն է մաղթել Հայաստանի վարչապետին, ինչպէս նաեւ՝ բարօրութիւն հայ ժողովրդին: