Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը փետրւարի 18-ին ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին` Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի աղէտի կապակցութեամբ, որը բազմաթիւ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հանրապետութեան նախագահը խորին վշտակցութիւն եւ զօրակցութիւն է յայտնել Իրանի բարեկամ ժողովրդին` սփոփանքի խօսքեր յղելով զոհւածների ընտանիքներին, հարազատներին եւ մերձաւորներին: