Աղբիւր՝ www.yerkir.am
Փետրւարի 18-ին Միւնխենում ՀՀ Նախագահի գլխաւորած պատւիրակութեան կազմում գտնւող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆին. տեղեկացնում են ԱԳՆ-ից:
Էդւարդ Նալբանդեանն ու Մոհամմադ Զարիֆը գոհունակութեամբ նշեցին, որ երկու երկրների արտգործնախարարների միջեւ հանդիպումները Երեւանում ու Թեհրանում եւ միջազգային հարթակներում կրում են յաճախակի բնոյթ, ինչը թոյլ է տալիս հետեւել երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարման ընթացքին, նախանշել փոխգործակցութեան նոր ծրագրեր:
Հանդիպմանն անդրադարձ կատարւեց երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի, ենթակառուցւածքային նախագծերին առնչւող հարցերի: Այս համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին հայ-իրանական միջկառավարական յանձնաժողովի գործունէութիւնը, որի հերթական համատեղ նիստը նախատեսւած է գումարել մօտ օրերս Երեւանում:
Նախարարները քննարկեցին միջազգային հարթակներում փոխգործակցութեան հարցեր:
Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ: