Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Երեւանի պետական համալսարանում փետրւարի 12-ին Հայ-Իրանական բարեկամութեան լսարան է բացւել: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյեդ Քազեմսաջադին յորդորել է ուսանողներին յաճախ լինել նոր բացւած լսարանում եւ քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Իրանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնները զարգացնելու ուղղութեամբ:
«Որքան լաւ իւրացնէք պարսկերէն լեզուն, այնքան շատ կը կարողանաք օգնել ձեր երկրին: Իրանցիները մեծ ցանկութիւն ունեն Հայաստան այցելելու, ներդրումներ կատարելու այստեղ: Բարձր գնահատէք ուսանողական օրերը, երբ մեծանաք, ափսոսանքով էք յիշելու, եւ աշխատէք շատ ընկերներ ձեռք բերել այս շրջանում, որպէսզի յետոյ կարողանաք միմեանց օգնել»,-նշել է Սաջադին:
ՀՀ-ում Իրանի դեսպանը լսարանին խորհրդանշանական տիկնիկներ է նւիրել: