Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Նոյեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցական նամակ է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիին` Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալէ բնակավայրի յարակից տարածքում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի կապակցութեամբ:
«Մեծ ցաւով տեղեկացանք Իրանում տեղի ունեցած աւերիչ երկաշարժի մասին, որը պատճառ է դարձել հարիւրաւոր մարդկային զոհերի եւ վիրաւորների` անօթեւան թողնելով հազարաւոր ընտանիքների:
Մեր ժողովուրդը, որ շուրջ երեք տասնամեակ առաջ վերապրել է մեր երկրին պատուհասած այս աղէտը, խորապէս կիսում է Իրանի բարեկամ ժողովրդի ցաւը` մաղթելով, որ Ձեր առաջնորդութեամբ եւ Իրանի ողջ ժողովրդի միասնական ջանքերով շուտով յաղթահարւեն աղէտի պատճառած վնասները, եւ երկրում հաստատւի խաղաղ ու անվրդով կեանքը», - նշել է Վեհափառ Հայրապետն իր ցաւակցագրում: