Աղբիւր՝ www.yerkir.am
ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանն Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրաւէրով հոկտեմբերի 9-ին երկօրեայ պաշտօնական այցով կը մեկնի ԻԻՀ:
Հայաստանի կառավարութեան ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենայ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Կարէն Կարապետեանն այցելելու է նաեւ «Արարատ» մարզական ակումբ, որտեղ նախատեսւած է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի, այդ թւում` գործարար հատւածի ներկայացուցիչների հետ: