Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Յուլիսի 10-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն այցելեց «IRNA» (Islamic Republic News Agency) լրատւական գործակալութիւն, որտեղ հանդիպում ունեցաւ գործադիր տնօրէն Մոհամմադ Խոդադիի հետ:
Դեսպան Թումանեանը զրուցակցին տեղեկութիւններ ներկայացրեց Հայաստանի տնտեսական հնարաւորութիւնների, գիտութեան, կրթութեան եւ մշակոյթի ոլորտների մասին` ընդգծելով իրանական ԶԼՄ-ներում Հայաստանի, հայ-իրանական յարաբերութիւնների մասին համակողմանի, ճշմարտացի եւ օպերատիւ տեղեկատւութեան կարեւորութիւնը:
Հանդիպմանն անդրադարձ եղաւ ԼՂ հիմնահարցի կապակցութեամբ հաւասարակշռւած տեղեկատւութեան ապահովման անհրաժեշտութեանը, խօսւեց հայկական սփիւռքի եւ այնտեղ գործունէութիւն ծաւալած հայազգի լրագրողների հետ կապերի հաստատման հնարաւորութիւնների վերաբերեալ:
Պայմանաւորւածութիւն ձեռք բերւեց հայկական կողմի հետ իրականացնել քաղաքական, տնտեսական եւ այլ բնոյթի տեղեկատւութեան փոխանակում` հայ-իրանական յարաբերութիւնների, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների համատեքստում: Կարեւորւեց լրատւական խմբերի փոխայցելութիւնների կազմակերպումը:
ՀՀ դեսպանը, որպէս համագործակցութեան կարեւոր քայլ, առաջարկեց Երեւանում հիմնել «IRNA»-ի գրասենեակ, որի գաղափարը ողջունւեց Մոհամմադ Խոդադիի կողմից: