Աղբիւր՝ www..yerkirmedia.am
Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 38-րդ տարեդարձի առթիւ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է Երեւանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատուն եւ իր գրառումը կատարել յուշամատեանում:
Սրբազանն ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյէդ Քազեմ Սաջադին լրագրողների ներկայութեամբ ունեցած կարճատեւ զրոյցի ժամանակ կարեւորել են երկկողմ երկրների բարեկամական յարաբերութիւնների զարգացումը: Հանդիպման վերջում Կաթողիկոսը դեսպանին է նւիրել սրբազան Արարատ լեռը պատկերող նկար:
«Մենք աղօթում ենք երկնաւորին, որպէսզի Սուրբ երրորդութեան ներքոյ պահի Իրանի աստւածասէր, հաւատաւոր ժողովրդին եւ առաջնորդում ու զարգացում պարգեւի Իրանի Իսլամական Հանրապետութեանը»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: