Աղբիւր՝ www.yerkir.am
Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ցաւակցական հեռագիր է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան Նախագահ Հասան Ռոհանիին` ԻԻՀ նախկին Նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահւան կապակցութեամբ:
«Հայ ժողովրդի յիշողութեան մէջ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին կը մնայ որպէս հարեւան երկրի Նախագահ, որի պաշտօնավարման օրօք են հաստատւել առաջին միջպետական կապերը նորանկախ Հայաստանի եւ Իրանի միջեւ` նոր շունչ հաղորդելով մեր երկու ժողովուրդների դարաւոր բարեկամական յարաբերութիւններին: Այդ տարիներին ստեղծւած ամուր հիմքի վրայ այսօր շարունակում ենք ընդլայնել եւ խորացնել մեր փոխգործակցութիւնը»,-ասւած է Նախագահի ցաւակցական հեռագրում: