Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով դեկտեմբերի 21-ին պաշտօնական այցով Հայաստանի Հանրապետութիւն կը ժամանի Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից:
Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահը հանդիպումներ կունենայ նախագահ Սերժ Սարգսեանի, վարչապետ Կարէն Կարապետեանի հետ:
ՀՀ նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցութիւնների աւարտին նախատեսւում է մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցութեան խորացմանն ուղղւած փաստաթղթերի ստորագրման արարողութիւն:
Նախագահներ Սերժ Սարգսեանը եւ Հասան Ռոհանին ԶԼՄ-ների առջեւ հանդէս կը գան բանակցութիւնների արդիւնքների վերաբերեալ յայտարարութիւններով:
Երեւանում Հայաստանի եւ Իրանի նախագահները ներկայ կը գտնւեն նաեւ Հայաստան-Իրան գործարար համաժողովին: