Աղբիւր՝ www.yerkir.am
Այսուհետ Հայաստանը կը դառնայ տարանցիկ երկիր Եւրոպայից Իրան եւ հակառակ ուղղութեամբ մուլտիմոդալ, այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս:
Այս շաբաթ փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխւել է Փոթի, այնուհետեւ երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ աւտոտրանսպորտով` Իրան:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատւական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելեանի խօսքով` վերջին երկու տարիներին քննարկւում էր տարանցիկ մուլտիմոդալ փոխադրման այս ծրագիրը, քանի որ նախարարութեան գերակայութիւններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծաւալի մեծացումը: Անդրադառնալով առաջին կոնտեյներների տեղափոխմանը` Արթուր Առաքելեանը նշեց, որ սա փորձնական փոխադրում էր: