Աղբիւր՝ www.yerkir.am
Հայաստանի Հանրապետութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութիւնների միջեւ 2016 թ. յունիսի 5-֊ին ստորագրւած քաղաքացիների առանց մուտքի արտօնագրի այցելութիւնների մասին փոխըմբռնման յուշագիրն ուժի մէջ է մտել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնը:
Փոխըմբռնման յուշագրով Հայաստանի եւ Իրանի քաղաքացիները միմեանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու եւ գտնւելու համար ազատւում են մուտքի արտօնագիր ձեռք բերելու պահանջից` 90 (իննսուն) օր չգերազանցող ժամկէտով` 180 (հարիւր ութսուն) օրւայ ընթացքում: