Երեւանում ԻԻՀ դեսպանատանը, մի խումբ հայ պաշտօնեաների եւ քաղաքացիների ներկայութեամբ, տեղի է ունեցել ԻՅՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլէյմանիի նահատակութեան երրորդ տարելիցի արարողութիւնը։
parstoday.ir-ի համաձայն՝ միջոցառմանը ներկայ է եղել նաեւ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորը. հաղորդում է «alikonline.ir»-ը։
Հայաստանում ԻԻՀ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, միջոցառման ժամանակ ունեցած ելոյթում, անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւնների ընդլայման գործում գեներալ Սոլէյմանիի դերին, նշել է. «Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները պատմական են, ամուր, եւ ընդլայնւում են երկու ժողովուրդների շահերի շրջանակներում»։
Դեսպան Զոհուրին նշել է. «Գեներալ Սոլէյմանին զոհաբերութեան ճանապարհին էր եւ այս մեծ նահատակի բոլոր գործերը Աստւածահաճոյ էին, եւ նրա բոլոր կարողութիւնները շնորհւել էին Աստծու կողմից»:
Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանը նշել է, որ Իրանի քրիստոնեայ համայնքը առանձնայատուկ յարգանք է տածում գեներալ նահատակ Սոլէյմանիի նկատմամբ։
Յունւարի 3-ին գեներալ Սոլէյմանիի նահատակութեան երրորդ տարելիցն էր:
Գեներալ Սոլէյմանին նահատակւեց 2020թ. յունւարի 3-ին՝ Բաղդադի օդանաւակայանի մերձակայքում ամերիկեան ուժերի իրականացրած աւիայարձակման հետեւանքով, որի հրամանը տւել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: