Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա՝ Ֆ.Ի.Ֆ.Ա.-ն իր կայքում յայտարարել է. «Պաշտպանական տակտիկաների տեսակէտից Իրանն աշխարհի առաջնութեան լաւագոյն հաւաքականն է` խաղերին մասնակցած 32 հաւաքականների մէջ»:
Իրանից յետոյ, կանգնած են Ալժիրը, Ուրուգւան, Հարաւային Կորէան, Անգլիան, Կամերունը, Նիգերիան, Փղոսկրի Ափը, Մեքսիկան եւ Չիլին:
Աշխարհի 2014 թւականի առաջնութեան խմբային փուլի երկրորդ տուրի աւարտին փլէյ-օֆֆ փուլի ուղեգիր են նւաճել Հոլանդիան, Չիլին, Կոլումբիան, Կոստա-Ռիկան, Արգենտինան եւ Բելգիան:
Յատկանշական է, որ երկու խաղերում երկու յաղթանակ նւաճած Ֆրանսիայի 1/8 եզրափակիչ անցնելը դեռ յստակ չէ:
1/8 եզրափակիչ դուրս գալու հնարաւորութիւնից զրկւել են Աւստրալիան, Իսպանիան, Անգլիան, Կամերունը եւ Բոսնիան:
Հոնդուրասը միակ հաւաքականն է, որ միաւոր չհաւաքելով դեռ հնարաւորութիւն ունի յաջորդ փուլ անցնել:
Իրանի հաւաքականը Նիգերիայի հանդիպման արդիւնքում մէկ միաւոր հաւաքելով կանգնած է 6-րդ խմբի երրորդ տեղում եւ դեռ յոյս է փայփայում յաջորդ փուլ անցնելու համար: