Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Իրանի մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի ու զբօսաշրջութեան կազմակերպութեան տնօրէնը տեղեկացրել է Իրան այցելած արտասահմանցի զբօսաշրջիկների թւի 200 տոկոսանոց յաւելման մասին եւ ասել է, որ վերջին ութ ամիսներում Իրան ճամբորդած արտասահմանցի զբօսաշրջիկների թիւը ուշագրաւ կերպով աճել է:
Ըստ Ի.Ռ.Ն.Ա.-ի հաղորդման, Մասուդ Սոլթանիֆառը չորեքշաբթի օրը այդ մասին յայտարարելով աւելացրել է. «Զբօսաշրջութիւնը զարգացման ու աշխատատեղերի ստեղծման կարաւոր պոտենցիալներից է համարւում եւ այդ արդիւնաբերութեան աճն ու զարգացումը կարող է Իրանի համար մեծ հնարաւորութիւններ ստեղծել յատկապէս աշխատատեղերի ստեղծման հարցում»: