Տոկիօ-2020-ի առաջին օրն Իրանի համար նշանաւորւեց ոսկէ մեդալով։ Հրաձիգ Ջաւադ Ֆորուղին նւաճեց Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։
Տղամարդկանց, օդամղիչ ատրճանակի 10 մետր հեռաւորութեան մրցոյթում Ֆորուղին մրցակցութիւնից դուրս էր։ Հէնց նախնական փուլից նա զգալի առաւելութիւն ունէր մրցակիցների նկատմամբ, իսկ եզրափակչում վաստակելով 244.8 միաւոր, նւաճեց Օլիմպիական ոսկին։
Սա աշխարհի կրկնակի չեմպիոնի վերջին տարիների վերելքի տրամաբանական արդիւնքն էր։