Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

ԻԻՀ նախագահը բացատրել է Անկարա կատարած ուղևորութեան և Թուրքիայի բարձրաստիճան պաշտօնատարների հետ հանդիպումների արդիւնքները:
ԻԻՀ նապագահ Հասան Ռոհանին երեքշաբթի օրը վերադառնալով Թուրքիա կատարած երկօրեայ ուղևորութիւնից Թեհրանում լրագրողների հետ զրոյցի ժամանակ ակնարկելով Իրան-Թուրքիա յարաբերութիւնների պատմութեան մէջ առաջին անգամւայ համար ռազմավարական համագործակցութիւնների գերագոյն խորհրդի ստեղծմանն ասել է, որ այդ խորհրդում երկկողմ հարցերի կապակցութեամբ տարբեր քննարկումներ են կատարւել:
Ռոհանին ակնարկելով երկկողմ, ինչպէս նաև տարածաշրջանային ու միջազգային այլ հարցերում Իրան-Թուրքիա սերտ ու համատեղ տեսակէտներին ընդգծել է, որ Թուրքիայի նախագահի և վարչապետի հետ հանդիպումներում զրոյց է ունեցել երկկողմ հարցերի, այդ թւում Իրանի էներգակիրների՝ այդ թւում նաւթի, գազի ու էլեկտրաէներգիայի Թուրքիային կատարւող վաճառքի ծաւալների մեծացման մասին:
Ռոհանին ակնարկելով միջուկային հարցում Իրան-Թուրքիա համաձայնութեանն ասել է. «Երկու երկրները համակարծիք են բրտարարքների ու ծայրայեղականութեան, ինչպէս նաև տարածաշրջանը համակործան զէնքերից մաքրելու հարցում, քանզի այդ հարցը ոչ միայն տարածաշրջանային, այլ համաշխարհային մասշտաբով մեծ նշանակութիւն ունի»:
ԻԻՀ նախագահը տեղեկացնելով տնտեսութեան, զբօսաշրջութեան ու մշակութային բաժիններում Իրանի ու Թուրքիայի պաշտօնատարների միջև համագործակցութեան 10 փաստաթղթերի ստորագրմանն ասել է. «Այս ուղևորութեան ընթացքում նաև զրոյց է տեղի ունեցել տարածաշրջանին յուզող խնդիների, այդ թւում Սիրիայի, Իրաքի ու Աֆրիկայի հիւսիսի հարցերի կապակցութեամբ»: