Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Անկարայում յայտարարել է, թէ բոլորն են ընդունում այս երկու երկրների աշխարհաքաղաքական նշանակութիւնը: Ապա նախագահ Գիւլի հետ հանդիպմանը պարզաբանել է, որ եթէ այս երկու երկրները միաւորւեն, հնարաւոր կը դառնայ Օմանի ծոցի, Սեւ ծովի եւ Միջերկրական ծովի միջեւ կապը, այսինքն՝ Հնդկական օվկիանոսն Ատլանտեանին կապելը:
Մինչ Թուրքիա ուղեւորւելը նա իրանցի լրագրողներին ասել է, թէ քննարկելու են նաեւ ահաբեկչութեանը, ծայրահեղականութեանը եւ աղանդավորութեանը վերաբերող հարցեր: Տեղեկացնեմ նաեւ, որ Ռոուհանին շեղւել է Թուրքիայի պետական արարողակարգից եւ չի այցելել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան:
Ի դէպ, նա վերջին 18 տարիների ընթացքում Իրանի՝ Թուրքիա պաշտօնական այց կատարած առաջին նախագահն է: