Փետրւարի 28-ին, մեկնարկել է իրանական Razi Covo-Pars պատւաստանիւթի մարդկային փորձարկումների առաջին փուլը. ըստ ԻՌՆԱ-ի տեղեկացնում է alikonline.ir-ը:
«Առաջին փուլը ենթադրում է թւով 133 կամաւորների պատւատման պրոցեսի իրականացում, այն մեկնարկել է երկու կամաւորների ներգրաւմամբ՝ յառաջիկայում, աստիճանաբար կաւելանայ նրանց թիւը»,- նշել է «Ռազի» ինստիտուտի գիտահետազօտական բաժնի ղեկավար դոկտ. Մոհամմադ Հասան Ֆալահ Մեհրաբադին:
Նա ընդգծել է, որ «Ռազի» պատւաստանիւթը ստեղծւել է իրանցի բժիշկների, դեղագործների եւ քիմիկոսների յատուկ խմբի միջոցով եւ ամբողջովին համապատասխանում է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ցուցանիշներին:
Նա յաւելել է, որ այդ պատւաստանիւթն արտադրւել է Իրանի առողջապահութեան նախարարութեան անմիջական հսկողութեամբ եւ բժշկական դեպարտամենտների հետ լիարժէք համագործակցութեամբ. «Մենք լիայոյս ենք, որ մարդային փորձարկման փուլերը յաջողութեամբ կաւարտւեն»,- շեշտել է նա: