Աղբիւր՝ www.yerkir.am
Աբու Մուհամադ Իլեաս իբն Իւսուֆը` յայտնի Նիզամի Գեանջեւի ծածկանունով, պարսկական դասական գրականութեան հիմնական ներկայացուցիչներից է: Նա իր յայտնի բանաստեղծութիւնները գրել է պարսկերէնով` Ֆիրդուսիի, Ռուդակիի, Սաադիի լեզւով: Նրա աշխատանքներից տողեր են սեպագրւել բանաստեղծի դամբարանին` Գանձակում, որտեղ նա ծնւել է, եւ որը մինչեւ 19-րդ դարը Պարսկական կայսրութեան բաղկացուցիչ մասն էր: Սակայն Բաքւի յանցաւոր եւ բարբարոսական ռեժիմը դամբարանի արձանագրութիւնները փոխել է ադրբեջաներէնով. յայտնում է Infoteka24-ը:
Այսպիսով` Ալիեւը փորձում է ջնջել ցանկացած ապացոյց, որ Ադրբեջանը արհեստական պետական կազմաւորում է` առանց սեփական պատմութեան եւ, առաւել եւս, մշակոյթի: Սեփականի բացակայութեան պայմաններում իշխանութիւններն Ադրբեջանին են վերագրում օտար աւանդոյթներ, արւեստ, երաժշտութիւն, յուշարձաններ եւ խոհանոց: Այն ամէնը, ինչն ազգային ինքնութեան յատկանիշ է:
Ալիեւը յունւարի 5-ին հրամանագիր է ստորագրել 2021-ը Նիզամիի տարի յայտարարելու վերաբերեալ: Ըստ պատմակեղծարար Ադրբեջանի` Նիզամին «ադրբեջանցի աշխարհահռչակ գրող է` ծնւած հինաւուրց ադրբեջանական Գեանջա քաղաքում»: