Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, Իսլ. խորհրդարանում իրանահայութեան զոյգ պատգամաւորներ Ռոբերտ Բեգլարեանը եւ Արա Շահվերդեանը հանդիպել են դատաիրաւական համակարգում մարդու իրաւունքների եւ միջազգային հարցերով ղեկավար դոկտ. Ալի Բաղերիի հետ:
Հանդիպման ընթացքում պատգամաւորները համապարփակ զեկոյց են ներկայացրել Իրանում կրօնական փոքրամասնութիւնների, մասնաւորապէս` իրանահայութեան հասարակական, մշակութային եւ կենցաղական իրավիճակի վերաբերեալ:
Հանդիպման ընթացքում նաեւ անդրադարձ է կատարւել իրանահայութեանը վերաբերող իրաւական եւ այլ հարցերին: