Աղբիւր՝ www.panorama.am

 

«Իսֆահանի Ս. Ամենափրկչեան հայկական վանքը կընդգրկւի ԻՒՆԵՍԵԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում»,- այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատւական գործակալութիւնը:

Համաշխարհային ժառանգութեան ցանկում գրանցւող Իրանի եկեղեցիների հարցերով զբաղւող կենտրոնի ղեկավար Շերլի Աւետեանը «ՄԵՀՐ»-ին տւած հարցազրոյցում, անդրադառնալով Ս. Ամենափրկչեան վանքի ԻՒՆԵՍԵԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում ընդգրկւելու հաւանականութեանը, նշել է. «Պատմական յուշարձանի վերաբերեալ ողջ ուսումնասիրութիւնն արդէն աւարտւել է, ԻՒՆԵՍԿՕ-ին դիմելու համար գործը եւս կազմւել է, յոյսով ենք խնդիրներ չեն առաջանայ»:

Նշենք, որ Իրանի Արեւմտեան Ատրպատական նահանգում գտնւող հայկական Ս. Թադէի վանքը (Ղարաքիլսա)՝ Իրանի 9 պատմամշակութային կառոյցների թւում արդէն ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգութեան ցուցակում:

Արեւմտյան Ատրպատականում՝ Մակուում է գտնւում հայկական միւս եկեղեցին՝ Ս. Մարիամը: Իրանում գտնւող միւս կարեւոր վանական համալիրը՝ դա Ս. Ստեփանոս (10-12-րդ դ.) հայկական եկեղեցին է, որը գտնւում է Արեւելեան Ատրպատականում, Ջուլֆայում՝ Արաքս գետի ափին: