Աղբիւր՝ www.alikonline.ir
«alikonline.ir» - Նախօրէին Ահւազում տեղի ունեցած ահաբեկչական յարձակման հետեւանքով զոհերի թիւը հասել է 10-ի, իսկ վիրաւորներինը՝ 21-ի:
Ինչպէս տեղեկացնում է «Թասնիմ»-ը՝ այս մասին յայտարարել է քաղաքական հարցերով Խուզեստանի նահանգապետի տեղակալ Ալի Հոսէյն Հոսէյնզադէն՝ յաւելելով, որ զոհերի թւում կայ մէկ լրագրող:
Իսկ ինչ վերաբերում է յարձակումն իրականացնող ահաբեկիչներին, Հոսէյնզադէն տեղեկացրել է, որ նրանցից երկուսը սպանւել են, իսկ փախուստի դիմած միւս երկուսն արդէն յայտնաբերւել ու ձերբակալւել են:
Ահւազում օպերատիւ իրավիճակը գտնւում է անվտանգութեան ուժերի եւ իրաւապահների վերահսկողութեան ներքոյ: