Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Կիրակի՝ մարտի 2-ին, Իրանի Արեւելեան Ատրպատական նահանգի ճանապարհների ու քաղաքաշինութեան հաստատութեան գլխաւոր տնօրէն՝ Օրուջալի Ալիզադեն «ԻՌՆԱ»ին տւած հարցազրոյցում ասել է. «150 կմ. երկարութեամբ Թաւրիզ-Սպիրան-Խարւանա մայրուղու կառուցումը Թաւրիզը կը միացնի Հայաստան-Իրան սահմանագծում գտնւող Նորդուզին»։
«Ներկայումս այդ ճանապարհի առաջին հատւածը 12 կմ. երկարութեամբ կառուցւում է Թաւրիզի քաղաքապետարանի կողմից, իսկ 12 կմ. երկարութեամբ երկրորդ հատւածը, Թաւրիզից մինչեւ Սպիրան կառուցւում է Արեւելեան Ատրպատական նահանգի ճանապարհների ու քաղաքաշինութեան հաստատութեան միջոցով։ Ներկայումս այդ մայրուղու շինարարական աշխատանքների զգալի մասն արդէն սկսւել է»,- յաւելել է նա։
Օրուջալին ասել է. «Նախագիծն աւարտելու համար կարիք ունենք 2000 միլիարդ ռիալ գումարի, որը ժամանակին տրամադրւելու դէպքում, նախատեսւում է այդ նախագիծը մեծ ազդեցութիւն ունենայ տարածաշրջանի տրանսպորտի եւ զբօսաշրջութեան զարգացման վրայ»։