Աղբիւր՝ www.yerkir.am
Թեհրանի մետրոյում տղամարդը յարձակւել է մարդկանց վրայ, ինչի հետեւանքով ամենաքիչը 5 մարդ` այդ թւում 1 ոստիկան վնասւածքներ են ստացել: Այս մասին յայտնում է РИА Новости-ն` յղում անելով իրանական ISNA գործակալութեանը:
Դէպքը տեղի է ունեցել Թեհրանի արւարձանային Ռէյ քաղաքի կայարանում: Տղամարդը վնասւածքներ է պատճառել 4 քաղաքացու, ապա ոստիկանին, ով փորձել է կանխել նրա յարձակումը: Իրաւապահները մի քանի զգուշացնող կրակոց են արձակել օդ` նրան սթափեցնելու համար, սակայն յանցագործն անտեսել է դրանք: Ոստիկանները ստիպւած են եղել կրակել նրա վրայ, ինչի հետեւանքով նա մահացել է: