Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայաստանի ռադիօհեռուստատեսութեան յանձնաժողովի նախագահ՝ Գագիկ Բունիաթեանը, որ գլխաւորելով 8-հոգանոց մի պատւիրակութիւն այցելել է Սպահանի Նոր Ջուղայի թաղամաս, Վանքի եկեղեցին դիտարկելիս, ասել է. «Քրիստոնեաների գոյութիւնը Սպահանում եւ նրանց ակտիւ մասնակցութիւնը հասարակական, տնտեսական ու մշակութային աշխատանքներում, ինքնին խօսում է Իրանում խաղաղութեան ու բարեկամութեան գոյութեան եւ մարդու իրաւունքների յարգւելու փաստերի մասին»։

Պրն. Բունիաթեանը երէկ երեկոյեան , Սպահանի ռադիօ-հեռուստատեսութեան գերատեսչի հետ հանդիպման ընթացքում նշելով, որ այժմ Հայաստանում գործում են 40 ռադիօ-հեռուստատեսային կայաններ, ասել է. «Բոլոր անհրաժեշտ նախադրեալները Հայաստանում առկայ են Սպահանի կինեմատոգրաֆիստների նկարահանումների համար, ինչն իր հերթին ելակէտ կարող է հանդիսանալ Իրան-Հայաստան համատեղ հեռուստատեսային արժէքաւոր ծրագրերի իրականացման ուղղութեամբ»։

Նոյն հանդիպմանը, Սպահանի ռադիօ¬հեռուստատեսութեան կենտրոնի գերատեսուչ՝ պրն. Քելբասին դիտել տալով Սպահանի եւ Հայաստանի բնակչութեան մշակութային ընդհանրութիւններն, ասել է. «Ցայժմ, Սպահանի ռադիօ-հեռուստատեսութեան կենտրոնը երեք վաւերագրական ֆիլմ է նկարահանել Նոր Ջուղայի երեք հայ երեւելիների կեանքի մասին, իսկ ընդհանուր առմամբ, Սպահանի կենտրոնը սիրայօժար կերպով պատրաստ է միասնական հեռուստատեսային արտադրութեան բնագաւառում, սերտ համագործակցութիւն ունենալ Հայաստանի հետ»։