Աղբիւր՝ www.yerkir.am
Դեկտեմբերի 15-ին Իրանի Իսլամական Հանրապետութիւնում ՀՀ դեսպանութիւն այցելեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջին վեհափառը, որին ուղեկցում էին Իրանի հայոց հոգեւոր թեմերի առաջնորդներն ու իրանահայ համայնքի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում Իրանում ՀՀ Արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, ողջունելով վեհափառին, նրան ներկայացրեց հայ-իրանական յարաբերութիւնների ներկայ վիճակը, խօսեց միջպետական յարաբերութիւններում իրանահայ համայնքի կարեւոր դերի եւ համահայկական նշանակութիւն ունեցող մի շարք խնդիրների մասին:
Կաթողիկոս Արամ Առաջինը, կիսւելով Թեհրան կատարած իր այցի տպաւորութիւններով, կարեւորեց Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդումը` դրանք համարելով հայապահպանութեան եւ ազգային վերելքի անհրաժեշտ նախապայման: