Աղբիւր՝ www.wnews.am
«Սեպտեմբերին բրիտանական ազգային աւիափոխադրողը մեկնարկելու է դէպի Իրան պարբերական չւերթներ, ինչը հնարաւորութիւն կը տայ բրիտանացի զբօսաշրջիկներին տեսնել այս հին երկրի բոլոր հրաշալիքները»,- գրում է բրիտանական International Business Times-ը:
Հրատարակչութիւնը նշել է իսլամական պետութեան 30 ամենակարեւոր հիւրընկալ վայրերը: Դրանց թւում է Իրանի Սպահան քաղաքում տեղակայւած հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը:
«Եկեղեցին, որը կառուցւել է 1605- 1664թթ. յայտնի է նաեւ որպէս Վանական մայր տաճար եւ հանդիսանում է Իրանում հայկական գլխաւոր վանքը: Այն տեղակայւած է հայկական Նոր Ջուղա թաղամասում»,- գրում է հրատարակչութիւնը: